Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ալկոհոլի ազդեցությունը 40 տարեկանից հետո. urolog.am

The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը:
Ալկոհոլն օրգանիզմի վրա ազդում է ցանկացած տարիքում, սակայն 40 տարեկանն անց անձանց մոտ հետևանքներն ավելի լուրջ են, քան 20 կամ 30 տարեկանում, գտնում է Լոնդոնի Համալսարանական քոլեջի առողջապահության պրոֆեսոր Փոլ Ուոլլեսը: Տարեց հիվանդների հետ աշխատող հոգեբույժ Տոնի Ռաոի խոսքերով, դա բացատրվում է նրանով, որ ալկոհոլի վերամշակման համար պատասխանատու օրգանները «ծերանում» են և սկսում են ավելի դանդաղ աշխատել, ինչը նշանակում է, որ վնասակար նյութերն օրգանիզմում սկսում են ավելի երկար մնալ: Բացի այդ, տարիքի հետ մարմնում հեղուկի քանակը նվազում է, ինչը նշանակում է, որ 40 տարեկանում արյան մեջ ալկոհոլի խտությունն ավելի բարձր կլինի, քան 20 տարեկանում ընդունած նույն քանակությունը, գրում է The Telegraph-ը What alcohol does to your body after the age of 40 հոդվածում:
Ուղեղ
Սպիրտային խմիչքը հաճախ կիրառվում է տրամադրության բարձրացման նպատակով: Խմելու ընթացքում մենք գրգռվում և ուժ ենք ստանում, քանի որ ալկոհոլը, թափանցելով հեմատոէնցեֆալիկ պատնեշով, ընկճում է կենտրոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են ինքնավերահսկման, դատողության և պլանավորման համար: Սակայն այդպիսի ազդեցությունն ավարտվում է բավականին արագ, տեղի է ունենում վերադարձ, ուստի արդեն առավոտյան մարդն ընկճված է և զայրացած:
Ալկոհոլն ուղեղն ավելի վաղ է սկսում ախտահարել, քան լյարդը, ասում է բժիշկ Ռաոն: Ընդ որում, վնասակար է ո՛չ միայն վառ արտահայտված ալկոհոլիզմը, այլ նաև սպիրտային խմիչքի կանոնավոր օգտագործումը: Մինչև լյարդի ցիրոզ ախտորոշումը հիվանդը, որպես կանոն, անցնում է դեպրեսիայի և ինքնավերահսկման խնդիրների միջով: 40 տարեկանից հետո վտանգավոր է ո՛չ միայն ուղեղի ֆունկցիայի վատթարացումը, այլ նաև ախտորոշման դժվարությունը: Եթե 20- կամ 30-ամյա երիտասարդի տրամադրության անկումը շրջապաատին ազդարարում է առողջական խնդիրների մասին, ապա ավելի մեծ տարիքի մարդկանց մասին հաճախ ասում են, որ պարզապես նրա բնավորությունն է վատացել: Թեև հնարավոր է՝ խնդիրը տարիքի մեջ չէ, այլ սպիրտային խմիչքի բացասական ազդեցության: Սակայն լավ նորությունն այն է, որ ուղեղի աշխատանքը վերականգնվում է ալկոհոլի հրաժարումից ընդամենը կես տարի անց:
Մաշկը
Ալկոհոլը նպաստում է արյունատար անոթների մեծացմանը և արյան հոսքի արագացմանը, ինչը կարող է մաշկի քրոնիկական կարմրության՝ ռոզացեայի պատճառ լինել: Չնայած կարմրությունը մի քանի ժամից անցնում է՝ սպիրտի կանոնավոր ընդունման ժամանակ անոթները մեծանում են, իսկ երակային ցանցը տեսանելի է դառնում մաշկի վրա, բացատրում է մաշկաբան, պրոֆեսոր Նիկ Լոուեն: Դա կարելի է բուժել լազերի օգնությամբ, սակայն ավելի լավ է այն իրականացնել վաղ շրջաններում:
Հետևանքներից մեկն էլ մաշկի ցանավորումն է: Ալկոհոլը նպաստում է սթրեսին և զայրույթին, որն էլ բերում է անդրոգենների (արական սեռական հորմոններ) մակարդակի բարձրացման և նպաստում է ակնեների առաջացմանը: Բացի այդ, սպիրտը բերում է մաշկի ջրազրկման և, որպես հետևանք, թեփոտման և աչքերի տակ պարկերի առաջացման: Գարեջրի և գինու մեջ պարունակող շաքարը քայքայում է կոլագենը, ինչը նվազեցնում է մաշկի էլաստիկությունը և նպաստում է վերջինիս ծերացմանը:
Սիրտ
Հետազոտությունները վկայում են այն մասին, որ կարմիր գինին դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, եթե այն չի գերազանցում օրական մեկ գավաթը: Սահմանաչափի գերազանցումը (տղամարդկանց համար` 3-4 գավաթ, կանանց համար` 2-3 գավաթ) բարձրացնում է զարկերակային ճնշումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ՝ մեծացնելով կաթվածի ռիսկը: Ըստ սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական Ֆոնդի փոխտնօրեն, բժիշկ Մայք Կնեպտոնի խոսքերի՝ սպիրտի չվերահսկված ընդունումը նաև բերում է սրտի փականների հյուծման և սրտային անբավարարության զարգացման:
Լյարդ
Լյարդի ցիրոզը դադարել է ալկոհոլիզմով տառապողների հիվանդությունը լինելուց, այն ավելի հաճախ ախտորոշում են միջին տարիքի մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար սպիրտային խմիչքներ են չարաշահում: Երիտասարդ ժամանակ ալկոհոլի կանոնավոր ընդունումը կարող է բերել լյարդի ճարպակալման, սակայն 40-ից հետո այդ սովորությունից չհրաժարվելու դեպքում ճարպը սկսում է բորբոքվել, սպիներ են առաջանում, լյարդը կրճատվում է, ինչը բերում է ռիսկի խմբի` յուրաքանչյուր վեցերորդի մոտ ցիրոզի առաջացման: Լյարդի վերականգնման համար անհրաժեշտ է շաբաթը երեք անգամ կանոնավոր հայտարարել բեռնաթափման օր: Ընդ որում, այն ներառում է ո՛չ միայն ալկոհոլից հրաժարում, այլ նաև առողջ սննդակարգ՝ ֆիզիկական ակտիվության հետ միասին:
Քաղցկեղային բջիջներ
Հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե ալկոհոլի որ մակարդակն է ազդում քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Ընկնելով օրգանիզմ՝ էթանոլը տրոհվում է ացետալդեհիդի, որն ազդում է քաղցկեղ առաջացնող բջիջների վրա: Այսպիսով, վտանգավոր կարող է լինել սպիրտի ցանկացած քանակություն, իսկ եթե մարդը նաև ծխում է, նրա մոտ բազմապատկվում է բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի առաջացման ռիսկը, քանի որ ալկոհոլը բարձրացնում է բջիջների զգայնությունը ծխախոտի ծխի նկատմամբ:
Վերարտադրողական ֆունկցիա
Համաձայն դանիական հետազոտության, ալկոհոլից լիովին հրաժարված զույգերի մոտ մի քանի անգամ նվազում է վիժումների ռիսկը` նույնիսկ համեմատած նրանց հետ, ովքեր չափազանց հազվադեպ և քիչ են ընդունում սպիրտային խմիչք: Շաբաթական կես շիշ գինին նվազեցնում է կանանց հղիանալու հավանականությունը 18%-ով: Ինչ վերաբերում է տղամարդկանց, սպիրտը նպաստում է տեստոստերոնի մակարդակի իջեցմանը և նվազեցնում է պտղաբերությունը, հատկապես 40-ից հետո:
Քաշը
Օրգանիզմն ալկոհոլն ընդունում է որպես թույն, այդ պատճառով սկսում է այն ավելի արագ մարսել, քան` սնունդը, որպեսզի վտանգավոր նյութերը հնարավորինս շուտ դուրս բերի: Ընդ որում, սպիրտային խմիչքները, որպես կանոն, կալորիական են, իսկ դա նշանակում է, որ մարսողական համակարգը սննդի վերամշակման ժամանակ ավելորդ կալորիաները վերածում է ճարպի, բացատրում է սննդաբան Ռոբերտ Հոբսոնը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ էթանոլը ընկճում է ախորժակի համար պատասխանատու լեպտին հորմոնը, հենց այդ պատճառով օրգանիզմի համար դժվար է ընկալել` այն հագեցած է, թե` ոչ: Քաղցր ալկոհոլային ըմպելիքները բարձրացնում են ինսուլինի մակարդակը, որը նպաստում է ճարպի կուտակմանը: 40-ից հետո սկսում են ճարպակալել ներքին օրգանները, ինչը բերում է, այսպես կոչված գարեջրային որովայնի առաջացմանը:

Կարդացեք նաև

Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...


Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...


Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...


Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...


1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...


ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...


Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...


Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն